Աֆղանստանում զինյալները 15 մարդ են սպանել
Աֆղանստանի Գոր մարզում «Թալիբան» շարժման զինյալները 15 մարդ են սպանել:Այս մասին հայտնել է Agence France-Press-ը:
Սպանվածների մեջ 11 կին, 3 տղամարդ և մեկ երեխա է եղել:
«Զինված մարդիկ երկու մեքենա են կանգնեցրել: Նրանք ստիպել են մարդկանց դուրս գալ մեքենաներից և շարք կանգնել: Զինյալները կրակել են նրանց գլխին և կրծքին: Մեկ հոգու հաջողվել է փախչել»,-ասել է մարզպետի մամլո խոսնակը:
Այս մասին գրում է Lenta.ru-ն: