ԱՄՆ-ն ապացույցներ ունի, որ ՌԴ-ն ռմբակոծում է Ուկրաինայի տարածքը
Ամերիկյան հետախուզությունը տեղեկություններ ունի, որոնք ապացուցում են, որ Ռուսաստանը հրետանային ռմբակոծության է ենթարկել Ուկրաինան: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆին:
«Մենք ունենք նոր ապացույցներ, որ Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայի անջատողականներին մատակարարել ավելի հզոր և ծանր համակարգեր: Կան նաև ապացույցներ , որ Ռուսաստանը հրետանային ռմբակոծության է ենթարկում ուկրաիանկան ռազմական կետերը», - ասել է Հարֆը;