Սաակաշվիլու դաշնակիցները ցանկանում են Վրաստանում արգելել ռուսական հեռուստաալիքիների հեռարձակումը
Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլու կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից մեկը՝ պատգամավոր Գեորգի Բարամիձեն հայտարարությամբ է հանդես եկել և առաջարկել Վրաստանում արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:
Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն աջակցել են նախաձեռնությանը և հայտնել, որ մոտ ժամանակահատվածում այս հարցը կներկայացնեն նիստի խորհրդի հաջորդ քննարկմանը:
Սակայն խորհրդարանի ներկայացուցիչների մեծամասնությունը հայտնել է, որ չի ցանկանում քննարկել այս հարցը: