Այս պահի դրությամբ որևէ ձերբակալված չկա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի հետ զրույցում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու Վիրահայոց թեմի Իրավական հարցերով և համագործակցության բաժնի տնօրեն Լևոն Իսախանյանն ասաց, որ եկեղեցու մոտ իրավիճակը հանդարտ է:
Ըստ մեր զրուցակցի՝ չնայած Վարաստանի ներքին գործերի նախարարությունն ասել էր, թե միջադեպը էթնիկ հողի վրա կատարված չի եղել, այլ, պարզապես, կենղացային վեճ է եղել, այնուամենայնիվ իրենք հույս ունեն, որ արդար քննություն կիրականացվի և մեղավորները կպատժվեն.
«Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանն ասել էր, թե չի բացառվում, որ էթնիկ հողի վրա կատարված լինի, մենք դեռ սպասում ենք, սակայն պետք է նշենք, որ այս պահի դրությամբ որևէ ձերբակալված չկա»»։
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: