Արմավիրի քաղաքապետը ծայրահեղ ծանր վիճակում է. վարորդը տեղում մահացել է. կա ևս 2 վիրավոր.Shamshyan.com
Shamshyan.com գրում է, որ 11:40 Քիչ առաջ վիրավորներին Երևան տեղափոխող ուղղաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղից նրանց տեղափոխում են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
*** 12:40 Քիչ առաջ ֆոտոլրագրողը «Էրեբունի» բժշկական կենտրոնից հայտնեց, որ 3 վիրավորները հետազոտվել են և, ըստ բժիշկների հայտարարության, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նրանց վիճակը կայուն ծանր է և այժմ տեղափոխվում են վերակենդանացման բաժին: Վերջիններս մի քանի օր կմնան բժիշկների հսկողության տակ:
*** 12:55 Ֆոտոլրագրողը հայտնում է, քիչ առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոն են ժամանել ԱԺ պատգամավորներ Նահապետ Գևորգյանը, Հրանտ Գրիգորյանը և մեծ թվով արմավիրցիներ: Ռ. Խլղաթյանը մի քանի անգամ արդար ընտրությունների արդյունքում ընտրվել է Արմավիրի քաղաքապետ, և բնական է, որ արմավիրցիներն անհանգստանում են իրենց քաղաքապետի և մյուս վիրավորների համար:
Մանրամասները` այստեղ: