ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայություն դիմել է Ուկրաինայի 144 հազար քաղաքացի
ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայություն դիմել է Ուկրաինայի 144 հազար քաղաքացի, սակայն կարգավիճակի, այլ ոչ թե աշխատանքի համար: «Интерфакс» գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Գրում է Polit.ru-ն:
Մեդվեդևը նշել է, որ այդ մարդիկ փախչել են ռազմական գործողությունների շրջաններից և այժմ պաշտպանություն և աջակցություն են ակնկալում Ռուսաստանից:
«Մեր խնդիրը կայանում է նրանում, որպեսզի նրանց հանդեպ առավելագույնս ուշադիր լինենք և նրանց անհրաժեշտ օժանդակություն տրամադրենք», - ընդգծել է Մեդվեդևը: