Շումախերը կշարունակի բուժում ստանալ տանը
Ֆորմուլա 1-ի Աշխարհի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերին հիվանդանոցից դուրս կգրեն մինչև ամառվա վերջ:
7 ամիս կոմայի մեջ գտնվելուց հետո նրան տեղափոխել էին Լոզանի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, որը գտնվում է մարզիկի տան մոտ:
Ըստ Լոզանի հիվանդանոցի տարածած տեղեկատվության` Շումախերին բուժող բժիշկը հայտարարել է, որ մարզիկին խնամելը դժվար կլինի, բայց այնպիսի հիվանդների համար, ինչպիսին նա է, դա անհրաժեշտություն է:
Այս մասին գրում է Championat.com-ը: