Չկա որևէ հակասություն շահութահարկ և եկամտահարկ տերմինների միջև. Գարեգին Մելքոնյան
ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի քառօրյայի չորրորդ օրը քննարկման դրվեց նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից առաջադրված օրինագիծը: Ելույթ ունեցավ հիմնական զեկուցող, ՀՀ Էկոնամիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Այնուհետև մտքերի փոխանակման համար ելույթ ունեցավ նաև ՀԱԿ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: «Հանրապետությունում չկար ծրագրավորող, որը չցանկանար գալ և աշխատել Արարատ կոնյակի գործարանում: Վիճվարչությունն ունի մի հստակ տեղեկատվություն, որը սահմանում է, որ ցանկացած ընկերություն, անկախ այն հանգամանքից կոնյակ է, թե տրանսպորտ, կապիտալ շինարարություն է այն կոչվում»,-ասաց Բագրատյանը:
Հրանտ Բագրտյանը նաև շեշտեց, որ չի կարող եկամտահարկը և շահութահարկը լինել նույն կատեգորիայում, քանի որ ՀՀ-ում բոլոր քաղաքացիներն ունեն տարբեր աղբյուրներ, որոնց շնորհիվ ստանում են միջոցներ: «Այստեղ խախտվում է հիմնարար իրավունքները: Իսկ հիմնարար իրավունքները իրենից ներկայացնում է այն, որ պետք է կանոնակարգը հարմարեցվի օրենքներին, բայց ոչ հակառակը, այսինքն՝ օրենքը հարմարեցվի կանոնակարգին: Վերջիվերջո գոյություն չունեն ՏՏ-ի մասնագետներ, այլ կան պարզապես մաթեմատիկներ, ֆիզիկներ և այլ մասնագիտության մարդիկ, որոնք ևս կարող են իրագործել այդ ամենը:
Այս դեպքում արտոնություններ է տրվում ներդրողներին, սակայն դե այնքան էլ ճիշտ չէ, քանի որ նոր ոլորտում ծրագիր առաջարկողը կարող է մեկ այլ ոլորտում արդեն իսկ կայացած լինել»,-այսպես ամփոփեց ելույթը Հրանտ Բագրատյանը:
Այնուհետև, հիմնական զեկուցող Գարեգին Մելքոնյանն ասաց, որ շահութահարկ և եկամտահարկ տերմինների մեջ եղած հակադրությունը քննարկել են նախարարության իրավաբանները, որոնք հաստատել են, որ չկա որևէ հակասություն այս երկու տերմինների միջև: