Մինչ այժմ չկա արդարություն, չկա ճանաչում. Շառլ Ազնավուր
ՀասարակությունՖրանսիահայ հայտնիի շանսոնյե Շառլ Ազնավուրը Facebook-յան իր պաշտոնական էջում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ գրառում է կատարել:
Իր էջում նա ներբեռնել է «Նրանք ընկան» երգը և այն մակագրել է. «Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցն է։ Այս երգը գրվել է 1975 թվականին իմ և Ջորջ Գարվարենցի կողմից՝ 60-րդ տարելիցի կապակցությամբ: Մինչ այժմ չկա արդարություն, չկա ճանաչում, չկա փոխհատուցում»: