Քրդերը ևս դատապարտում են հայոց ցեղասպանությունը
Այսօր Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հարգելու համար Ծիծեռնակաբերդ էին ժամանել նաև Հայաստանում քրդական համայնքի ներկյացուցիչները: Նրանք իրենց մոտ ունեին պաստառներ, որտեղ նշված էր, որ քրդերը դատապարտում են Հայոց Ցեղասպանությունը: Նրանք ծաղիկներ դրեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: