Սնոուդենը դարձել է Գլազգոյի համալսարանի ռեկտոր
ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը այսօր պաշտոնապես դարձել է Գլազգոյի համալսարանի ռեկտոր, ասվում է ուսումնական հաստատության հաղորդագրության մեջ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Փոխանցվում է, որ նա տեսակապի միջոցով մասնակցել է հանդիսավոր արարողությանը:
Մասնավորապես, Սնոուդենը պետք է աշխատի ուսանողական խորհրդի հետ, ներկայացնի ուսանողների շահերը համալսարանի ադմինիստրացիայում ու բարձրացնի նրանց անհանգստացնող հարցերը: