23-ամյա վարորդը Արմավիրի մարզում վրաերթի է ենթակել 18-ամյա հետիոտնին, այնուհետ տապալել մայթեզրին տեղադրված զովացուցիչ ընպելիքների սառնարանը. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ ապրիլի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում 23-ամյա Վահրամ Միրզոյանը Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 4.5 կմ հատվածում իր կողմից վարած Վազ 2107 մակնիշի 06 ԼՍ 968 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել հետիոտնին՝ Էջմիածին քաղաքի բնակիչ, 18-ամյա Միսաք Մանրիկյանին, ում տեղափոխել են Վաղարշախատի բժշկական կենտրոն:
Մանրամասներն` այստեղ: