Ժիրինովսկուն նվիրված ցուցահանդեսը կհանվի Պետդումայից
Պետդումայի խորհուրդը որոշում է կայացրել փակել Ժիրինովսկուն նվիրված ցուցահանդեսը: Այն նվիրվել էր նրա ծննդյան առթիվ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով «Интерфакс»-ին: Այս մասին համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել հասարակայնության և կապերի վարչության բաժնի ղեկավար Յուրի Շուվալովը:
«Պետդումայի կոմիտեն առաջարկել է Պալատին համապատասխան որոշում կայացնել` ցուցահանդեսը հանելու համար` կապված միջադեպի հետ, որը տեղի էր ունեցել ապրիլի 18-ին»,- հայտարարել է Շուվալովը:
Հաղորդվում է նաև, որ Պալատը կաշխատի որոշումն իրականացնել հնարավորինս օպերատիվ կերպով:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Ժիրինովսկին վիրավորել էր հղի լրագրողուհուն, սակայն հետո ներողություն էր խնդրել նրանից: