Կինը ԱՄՆ-ում Lexus մակնիշի ավտոմեքենայով Սուրբ Զատկի պատարագի ժամանակ մխրճվել է եկեղեցու մեջ. 20 մարդ վնասվածք է ստացել
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Մայերս քաղաքում դժբախտ միջադեպ է տեղի ունեցել բապտիստական եկեղեցում Սուրբ Զատկի պատարագի ժամանակ: Տոնական արարողության պահին եկեղեցու մարդաշատ շենք է մխրճվել մեքենա, որի ղեկին կին է եղել: Պատահարի արդյունքում ավելի քան 20 ծխական հայտնվել է հիվանդանոցում, գրում է NBC-ն:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել կիրակի` տեղական ժամանակով 20:00 : Սեդան Լեքսուսը մխրճվել է եկեղեցու միհարկանի շենքի աղյուսե պատի մեջ, որտեղ ավելի քան 200 մարդ կար` ջարդելով մի քանի նստատեղեր: 21 տուժածի տեղափոխել են 3 հիվանդանոցներ, հիվանդներից ոմանք լուրջ վնասվածքներ են ստացել վերջույթների հատվածում: Տուժածների մեջ նաև երեխաներ կան:
Ոստիկանությունն այս փուլում միջադեպը դիտարկում է որպես դժբախտ պատահար, հաղորդել է լրագրողներին Վիկտոր Մեդիկոն` Ֆորտ-Մայերսի ոստիկանական ծառայությունից:
"Российская газета" թերթի հաղորդագրության համաձայն`մեքենայի ղեկին եղել է երիտասարդ կին հայիթիից: Նա պատմել է, որ ցանկացել էր կայանել իր ավտոեքենան բիզնես-կենտրոնի ավտոկայանատեղիում, որին կցված է եկեղեցու շենքը: Բայց հանկարծակիորեն նա կորցրել է ղեկը և մեքենան գնացել է ու մտել ուղիղ շենքի մեջ: