Դևիդ Քեմերոնը քննադատության է արժանացել «քրիստոնեական» Բրիտանիա արտահայտության համար
Տասնյակ գրողներ, գիտնականներ և հասարակական գործիչներ քննադատել են Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնին` «քրիստոնեական» Բրիտանիա արտահայտության համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով The Telegraph-ին:
Վերջիններս Մեծ Բրիտանիան չեն դիտարկում` որպես քրիստոնեական երկիր: Բողոք-նամակի հեղինակները կարծում են, որ պետության ղեկավարներն իրավունք չունեն առավելություն տալ այս կամ այն կրոնին, քանի որ կրոնը չի կարելի խառնել քաղաքականության հետ:
Քեմերոնին հղված քննադատական նամակի ներքո ստորագրել են գրողներ` Ֆիլիպ Պուլմանը, Թերրի Պրատչետտը, ֆիզիկոս Ջիմ Ալ-Խալիլը և այլք:
Պուլմանի խոսքով` հնարավոր է, որ դա Ամերիկայի կողմից իմիտացիա լինի: «Մենք գնահատում ենք ամերիկյան սովորույթները, սակայն կարծում ենք, որ շատ վատ միտք է նման հայտարարություն անելը»,- ասել է Պուլմանը: