Պուտինը երազում է վերականգնել Խորհրդային Միությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է վերականգնել Խորհրդային Միությունը, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
Հաղորդավար Դեվիդ Գրեգորին խնդրել է Յացենյուկին մեկնաբանել Պուտինի խոսքերը այն մասին, որ ուկրաինացիներն ու ռուսները նույն ժողովուրդն են և հիշեցնում է հարավային Ուկրաինա-Նոր Ռուսաստան:
«Նախագահ Պուտինը ցանկանում է վերականգնել Խորհրդային Միությունըև ամեն օր շարունակվում է այդ քայլերը», - ասել է Ուկրաինայի վարչապետը՝ ավելացնելով, որ միայն Աստված կարող է իմանալ որտեղ է վերջնակետը:
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի քաղաքական ուժերը պետք է փողզիճման գնան, որպեսզի կարողնան դուրս գալ ժգնաժամից:
«Կարևոր է ապահովել հարավային և արևելյան Ուկրաինայի ժողովրդի շահերը»,-ասել է ՌԴ նախագահը՝տարածքն անվանելով Նոր Ռուսաստան:
«Այս տարածքները Ռուսաստանի կազմում չեն, բայց ժողովուրդը մնացել է»,-ընդգծել է Պուտինը: