Յանուկովիչն ամբողջ ժամանակ գտնվել է Սոչիում. ԶԼՄ-ներ
Պաշտոնանկ արված Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն այս ամբողջ ժամանակահատվածում գտնվել է Սոչիում: Այս մասին հայտնում է "Русский пионер"-ը:
Չորեքշաբթի օրը ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, որ Յանուկովիչն ապրիլի 20-ին կարող է ժամանել Դոնեցկ: Ավելի վաղ նա հայտարարություններով հանդես էր եկել Ռուսաստանից:
«Այժմ, երբ ասվում են հստակ օրեր, մենք կարող ենք ասել, որ Ուկրաինյաի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը այսքան ժամանակ գտնվել է Սոչիում, այլ ոչ թե, ինչպես ավելի վաղ փոխանցվում էր, Բարվիխայում: Սոչիում նա անցակցրել է ինչպես Օլիմպիական խաղերը այնպես էլ Պարալիմպիկ խաղերը: Այսպիսով` նա այդքան էլ հեռու չի գտնվում Ուկրաինայից, ինչպես նաև Դոնի Ռոստովից»,- հայտնում են ԶԼՄ-ները: