Պուտինը պատասխանել է այն հարցին, թե ով է լինելու իր ապագա կինը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն սկսել է իր 12-րդ «Ուղիղ գիծը», որի շրջանակներում պատասխանում է երկրի քաղաքացիների հարցերին:
Հարցին, թե ով է լինելու իր ապագա կինը, Պուտինը պատասխանել է.
«Նախ պետք է նախկին առաջին տիկնոջը՝ Լյուդմիլա Պուտինային ամուսնացնել, իսկ հետո ես իմ մասին կմտածեմ»:
Սակայն Պուտինը չի պատասխանել այն հարցին` արդյոք նա ինչ-որ մեկի հետ հանդիպում է, թե` ոչ: