Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն աշխատանքից չի հեռացրել իր սանիկին. Զոհրաբ Եգանյան
Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն աշխատանքից հեռացրել է իր սանիկին՝ փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանին:
Սակայն Գյումրու քաղաքապետարանի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը հայտնեց, որ Սամվել Բալասանյանը աշխատանքից չի հեռացրել իր սանիկին. «Իրականում պրն. Մալխասյանն ընդամենը մինչև մայիսի 14-ը մեկնել է արձակուրդի և արձակուրդից վերադառնալուց հետո անցնելու է իր գործունեությանը»:
Պրն. Եգանյանը նշեց, որ երբ երեկ այդպիսի լուրեր էին տարածվել, փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը ևս զարմացել էր և խնդրել, որպեսզի հերքվի այդ լուրը և նման ապատեղեկատվությամբ չխանգարեն իր արձակուրդը:
Operativ.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչը կարող էր հիմք հանդիսանալ այսպիսի ապատեղեկատվության համար, պրն. Եգանյանն ասաց. «Սա սովորական ապատեղեկատվություն էր, շատ չակերտավոր ասված, երբ մատից հոտ քաշելով սկսում են լուրեր շրջանառվել»: