Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն աշխատանքից հեռացրել է իր սանիկին
«Հրապարակ» թերթը գրում է. Գյումրիի քաղաքապետարանին մոտ կանգնած «Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ, օրերս աշխատանքից հեռացվել է փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը, ով Սամվել Բալասանյանի սանիկն է և ոչ հեռու անցյալում նրա ամենահավատարիմ մարդկանցից մեկը:
«Հայտնի չէ, թե ինչ կատու է անցել Բալասանյանի և նրա տեղակալի միջև: «Հրապարակ»-ի աղբյուրների համաձայն նրա գնալը կապ ունի կադաստրի ղեկավարի հեռացման հետ: Երեկ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է նաև կադաստրի կոմիտեի Շիրակի ստորաբաժանման պետ Արայիկ Առաքելյանը:
Հովիկ Աբրահամյանը' Երևանում է հրաժարականներ ձևակերպում, Սամվել Բալասանյանը' Գյումրիում»,- կատակում են գյումրեցի պաշտոնյաները»,-գրում է «Հրապարակ»-ը:
Առավել մանրամասն` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: