Boeing-ը Դոմոդեդովոյում արտակարգ վայրէջք է կատարել
Boeing 737 ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել տեխնիկական խնդիրների պատճառով:
Փոխանցվում է, որ «Глобус» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռում դեպքի ժամանակ գտնվել է 117 մարդ` այդ թվում նաև աձնակազմի 8 անդամները: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել:
Նշվում է, որ Boeing-ը Մոսկվայից ուղևորվել է Սոչի: