Գումարների առյուծի բաժինը գնաց շինարարության վրա, իսկ մեր երկրում շատացան դատարկ շենքերը
«Համաշխարհային ճգնաժամից բոլոր երկրներն էլ տուժել են, բայց ամենաշատը` Հայաստանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով`գումարների առյուծի բաժինը գնաց շինարարության վրա, իսկ մեր երկրում շատացան դատարկ շենքերը:
Արմեն Պողոսյանի խոսքով` Հայաստանում տնտեսությունը չունի այն զարգացումը, որը մարդիկ են ուզում: Մինչդեռ Հայաստանը եզակի երկիր է, որն ունի էներգիայի ավելցուկ: Նման երկիր չկա, որն ունենա նման ավելցուկ, իսկ մենք դա վատնում ենք՝ շատ վատ:
Բանախոսը նշեց նաև, որ սնունդ բոլոր երկրներն էլ արտադրում են, սակայն դա տնտեսության մեջ նվաճում չի կարելի համարել: