Համացանցում հայտնվել է սուտ տեղեկություն Պելեի մահվան մասին
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլսիտ Պելեի պաշտոնական ներկայացուցիչները հերքել են համացանցում վերջերս հայտնված լուրերը 73-ամյա վետերանի մահվան մասին:
Պելեի մահվան մասին հաղորդագրությունները սկսել են հայտնվել մարտի 26-ից: Նման մի գրառում Ֆեյսբուքում արժանացել է ավելի քան մեկ միլիոն հավանության: Շատերը շտապեցին իրենց ցավակցությունները հայտնել՝ չնկատելով, որ ոչ մի խոշոր լրատվամիջոց չհաստատեց լուրը:
«Պելեն հայտնվեց այն աստղերի երկար ցուցակում, որոնք դարձել են կատակասերների զոհը: Նա ողջ և առողջ է: Դադարեք հավատալ այն ամենին, ինչ հրապարակվում է համացանցում», - ասված է բրազիլացու ներկայացուցիչների հայտարարության մեջ:
Մարտի 27-ին Պելեն այցելել է Ռուսաստան և ներկա է գտնվել մանկական ակադեմիայի բացմանը: