Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա...

Հայկական տրնդեզը և չինական Նոր տարին

…Վահագնի հետ պիտի խոսի հայ մարդը հիմա, Աստվածը հին Հայոց, Աստվածը Արիության և Հաղթանակի:
ՆԺԴԵՀ

Հայերի մոտ Կրակը իր նշանակությամբ, մարդու ապրելու համար անհրաժեշտ նյութական և հոգևոր բոլոր կարևորագույն արժեքներով (ծնունդ, օծում, օջախ, սննունդ, բժշկություն, գուշակություն և այլն) բացարձակացվելով, հայերի տոնական համակարգում գրավում է հատուկ տեղ' հատուկ օրվա մեջ, որն էլ կոչվում է ՏՐՆԴԵԶ:
Տրնդեզը կրակին նվիրված զուտ հայկական ազգային անշարժ տոն է, նշվում է Ձմեռնամուտի և Գարնանամուտի արանքում, փետրվարի 13-ին: Այդ օրն արդեն գարնան շունչն զգացվում է և ըստ հին հայերի պատկերացումների վառվող կրակի բոցերը կարող են ավելի ջերմացնել Արևին, հետևաբար՝ մեղմել ցուրտը:
Կարծիք կա, որ հեթանոսական Հայաստանում այս տոնը նվիրված է եղել Միհր-Արև աստ­ծուն, քանի որ անմիջականորեն կապվում է կրակի պաշտամունքի հետ։ Հայերն, իրենց համարելով Արևորդիներ' հրածիններ, պաշտել են և՛ հուր-Արևը, և՛ նրա երկրային տեսակը' կրակը: Դրանով է բացատրվում նաև Միհին նվիրված Մեհեկան ամսանունի ծագումը: Տոնի գլխավոր նպատակը կրակի միջոցով սառնամանիքների վրա ազդելն ու հմայա­կան ճանապարհով Արևին զորացնելն է:

Բացատրություն կա, որ Տրնդեզ նշանակում է դիզված կրակ և որ այն առաջացել է ատր (կրակ) բառից, (որից էլ, օրինակ ծագել են աթար, ատրճանակ, ատրուշան բառերը) և դեզ (կուտակում, դարսում) բառից:

Տոնի մեր մեկնաբանությամբ, այն կապված է տիեզերական Հուր Աստծո' ՎԱՀԱԳՆԻ ծննդի հետ և իր իմաստով խորհրդանշում է Վահագն-Կրակի հաղթանակը Վիշապ-ձմեռվա նկատմամբ: Տրնդեզից 40 օր հետո արդեն կտոնվի Գարնանամուտը՝ գարնանային օրահավասարը, որպես բնության վերածնունդի կայացում, Անահիտ աստվածուհուն նվիրված մայրության տոն: Արիական որոշ ժողովուրդների մոտ, այն դեռևս համարվում է Ամանոր:

Արժանահիշատակ է նաև Մ.Օրմանյանի կարծիքը, համաձայն որի Տրնդեզ բառը ծագել է Տիր աստծու անունից, (Տիր+դեզ) և նվիրված է նրան այն պատճառով, որ այդ օրը տարբեր գուշակություններ են արվում: Տոնի մեջ կրակի մի­ջոցով ձևավորված բազմապիսի գուշակություններ անելու սովորույթները՛ կապված են ցանքի ու բերքաճի, տարվա տնտեսական հաջողության, սերնդաճության գաղափարների հետ: Դրա վառ վկայությունը տոնական ուտեստում հատիկների և հատիկավոր կերակրատեսակների բացարձակ գերա­կշռությունն է: ։ Օրինակ, եթե տրնդեզի խարույկի ծուխը քամուց թեքվում էր արևելք կամ հարավ' բարձր բերքատվություն էր սպասվում, թռչունների' երդիկներին դրված փոխինձը տանելու ուղղությունից որոշում էին, թե տվյալ տան աղջկան որ կողմ հարս կտանեն, կամ որ կողմից իրենց օջախ հարս կմտնի: Այդ օրը ծննդականի երկունքի ցավերը մեղմելու համար և հավատալով, որ նորածինը կլինի կրակոտ' ծննդաբերության պահին ծաղկավել էին վառում: Տրնդեզի մոխիրը շաղ էին տալիս մարգերում և գոմերում' բերքատվության, ձվատվության և կաթնատվության ավելացման համար, իսկ նաև կտուրներին' ՙչարը՚ խափանելու նպատակով:
Տոնի օրը խարույկ վառելով և դրա վրայով թռչելով՝ մեր նախնիք հաղորդակցվում էին բնության տարերքի հետ, նորոգում իրենց հրածին որակները։ Ընդ որում՝ կրակի վրայից առաջինը թռչելու իրավունքի վերապահումը նորահարսերին, այժմ էլ կարծես, մինչև ծնվելը հայերին հրով օծելու իմաստ է հաղորդում:
Անտիկ ժամանակներում բնականաբար մարդու գիտելիքների մակարդակն այնքան էլ բարձր չի եղել: Դրանք մեծ մասամբ առաջացել են երկարատև դիտարկումների արդյունքում, ինչի պատճառով թեև ցածր են մնացել այն աստիճան, որ մեզ երբեմն թվում են զվարճալի, բայց երբեմն էլ ուղղակի հավատում ենք, հատկապես գնահատելով դրանց խորհրդապաշտական նշանակությունը: Այս ամենը ճիշտ հասկանալու համար պետք է պատկերացնել տվյալ աշխարհաքաղաքակրթական դարաշրջանը, իրադարձությունների կապը, ժամանակի փիլիսոփայությունը, մշակութային զարգացածվածության աստիճանը և այլ գործոններ: Անհիշելի ժամանակներից մարդը բնությունը բաժանելով նաև կենդանի և անկենդան մարմինների, կենդանիների շատ հատկություններ համեմատելով անկենդան տարրերի հետ, նմանություններ ու օրինաչափոթյուններ հայտնաբերելով' կենդանիներին դասակարգել է նաև ըստ տարիների պարբերությունների: Խոր հնադարում ստացած որոշ պատկերացումներ անփոփոխ պահպանել մինչև մեր օրերը:
Ներկայում մեծ տարածում ստացած Արևելյան տարեցույցի հիմքում' չինական հնագույն պատկերացումներն են երկրային տասներկու կենդանակերպերի տեսքով' Մուկ, Կով, Վագր, Նապաստակ, Վիշապ, Օձ, Ձի, Ոչխար, Կապիկ, Հավ, Շուն, Խոզ: Կարելի է կապ գտնել չինական օրացույցի և մեր ազգային ավանդական մտածելակերպի միջև, օրինակ որոշ մասնագետների կարծիքով կենդակերպերով կազմված պարբերաշրջանը նույնպես հայկական ծագում ունի, և ոչ մի ընդհանրություն չկա քրիստոնեական պատկերացումների հետ' քանի որ իր իմաստով ու խորհրդով' բնապաշտական է: Նոր տարվա կապակցությամբ ասենք, որ Արևելքում այն նույնպես կապված է ԱՐԵՎԱԳԱԼԻ հետ և նշվում է դեկտեմբերի 22-ից հաշվարկված երկրորդ նորալուսնի կեսգիշերին: Չինաստանում Նոր տարին համարվում է գարնան տոն: Տարվա տարերքը կրակն է, ինչը շատ հոգեհարազատ է հայերիս և հիմք է տալիս մեզ զուգահեռներ գտնել Արևելյան նոր տարվա և մեր ՏՐՆԴԵԶԻ հետ:
Ուրեմն շնորհավոր հայկական Տրնդեզը՝ Գարնան Ավետումը, որն իր մեջ նույնպես Նոր Տարվա բովանդակություն ունի:
ՆԵՐՍԵՍ ՆԵՐՍԻՍՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻե ՀԿ-Ի ՆԱԽԱԳԱՀ

 

Ներսես Ներսիսյան ֆեյսբուք: 

 

Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/nerses.nersisyan1
դիտվել է 4116 անգամ
Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan