Վաչե Եփրեմյան .«Սուտ ու գեղեցիկ, դաժան ու չեղած»
«Պատմության էջերում իմաստ, գաղտնիք, խորհուրդ փնտրելն անօգուտ զբաղմունք է: Որովհետև էջերն իրականում չկան, եթե կան էլ՝ ապա դատարկ են, անգիր են: Եթե, այդուամենայնիվ, շարադրանքի նմանվող բաների հանդիպես, համոզված եղիր՝ հորինվածքներ են, սուտ ու գեղեցիկ, դաժան ու չեղած»:
Այս տողերի հեղինակ Վաչե Եփրեմյանը, հունվարի 28-ին լույս 29-ի առավոտյան, Կապանի իր տանը մահացել է:
Գրող, գրականագետ, բանաստեղծ ու փիլիսոփա, բանասիրության դոկտոր Վաչե Եփրեմյանն առավել հայտնի էր իր հեղինակած «Կոկտեյլ՝ դեկտեմբերի 21-ով կամ տարօրինակ տարեգրություն» պատմվածքով ,որը անցած տարի ճանաչվել է «Տարվա լավագույն պատմվածք»: