Հոլիվուդյան դերասանն իրականում չի ամուսնացել պոռնոաստղի հետ
Մի քանի օր առաջ համացանցը ցնցեց հոլիվուդյան դերասան Չարլի Շինի և մեծերի համար ֆիլմերի աստղ Բրետ Ռոսսի հետ ամուսնության լուրը: Սակայն, ինչպես հետո պարզվել է, դա ընդամենը կատակ էր: Դերասանն իր միկրոբլոգում տեղադրել էր այդ լուրն այն բանի համար, որպեսզի բարկացնի իր նախկին կնոջը` Դենիզ Ռիչարդսին:
Դերասանի ներկայացուցիչները ևս հերքել են այս լուրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Այո, պոռնոաստղն ու դերասանն ընկերություն են անում, բայց ամուսնության մասին չեն մտածում: Եթե նրանք ամուսնանան, դա կլինի Շինի 4-րդ ամուսնությունը: Նա նախկինում արդեն երեք անգամ ամուսնացած է եղել: