Մոսկվան դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ խնդրելով հրատապ նիստ կապված Իլ-76 ինքնաթիռի կործանման հետ
Մոսկվան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է խնդրել՝ կապված Բելգորոդի մարզում ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռի կործանման հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումներին մասնակցության արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով, ռուսական կողմը մեծ հույս ունի, որ Ֆրանսիայի նախագահությունը բարեխղճորեն կկատարի իր պարտականությունները և հնարավորինս շուտ կնշանակի նման հանդիպում։