Էդմոն Մարուքյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի պաշտոնն ստնաձնելու կապակցությամբ։
«ԼՀԿ-ն այսուհետ ևս կշարունակի համագործակցել «Համապարփակ խաղաղության» օրակարգի, ինչպես նաև 2018թ. հեղափոխությամբ հռչակված արժեքների առաջ մղման և պաշտպանության շուրջ»,- այս մասին Մարուքյանը գրել է Թվիթերի իր միկրոբլոգում: