Դեմի Մուրը մեկնել է Դալայ Լամայի մոտ
Ամերիկացի դերասանուհի Դեմի Մուրը, ով շուտով պաշտոնապես կամուսնալուծվի Էշթոն Քաթչերից, վերադարձել է Հնդկաստանից: Ասում են՝ Դեմի Մուրը ներկա է եղել կոնֆերենցիայի, որտեղ ելույթ է ունեցել անձամբ Դալայ Լաման:
Քննարկման թեման եղել է հետևյալը՝ «Ծարավ, ցանկություն, կախվածություն»:
51-ամյա դերասանուհին հայտնվել է պապարացցիի ուշադրության կենտրոնում. Վերջիններս նկատել են, որ չնայած աստղը կրել է սև զգեստ, եղել է շատ հանգիստ և գոհ: