Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհ հատվածում Mitsubishi-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Opel-ին, կան վիրավորներ. shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ նոր կառուցված ավտոճանապարհի սկզբնամասում՝ ձախակողմյան հատվածում, բախվել են Opel և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որից 1-ը, ով անչափահաս է, տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Mitsubishi-ն, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Opel-ին։