Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե...

Ինչպես դառնալ քաղաքական գործիչ

Ոչ մի բուհում, ոչ մի հաստատությունում, ոչ էլ որևէ շրջապատում չեն գործում հատուկ դասընթացներ քաղաքական գործիչ դառնալու համար:Կրթությունն ու մասնագիտությունն էլ վճռորոշ նշանակություն չունեն դրա համար:Մեր քաղաքական գործիչների մեջ կան բժիշկներ, մանկավարժներ, ՊԱԶ-ի շոֆերներ, յոթնամյակը կամ ութնամյակը կիսատ թողածներ: Նրանցից ամեն մեկը յուրովի է անցել այդ ճանապարհը: Այնուհանդերձ քաղաքական գործիչ դառնալու ձգտում ունեցողների համար մեզ մոտ բացվում է իր տեսակի մեջ եզակի, մասնավոր նոր բուհ: Մինչ այդ դիմորդներին խորհուրդ է տրվում առաջնորդվել հետևյալ կանոններով:
ԿԱՆՈՆ 1-ԻՆ
Ինչքան հնարավոր է հեռու մնացեք լրագրողներից, դրանք նման են, հեռու իրենցից, վարժեցված շների, հոտառությամբ գտնում և կծում են բաց մնացած, ցավոտ տեղերդ: Տեսնում եք պատասխան չունեք դրանց տված հարցերին, դեմքի կիսախոժոռ և կիսաժպիտ արտահայտությամբ ասացեք'
-Ձեր հարցը կոռեկտ չէ:
Այդ խոսքից հետո լրագրողների գլխուղեղի ֆայլերը կկախվեն, մինչև ռեստարդ անի, կարգավորի, դուք արդեն անհասանելի կլինեք: Լավ հիշեք, ուրեմն ,,կոռեկտ չէ,, արտահայտությունը ամենափրկիչն է բարդ հարցերից և իրավիճակներից դուրս գալու համար:
ԿԱՆՈՆ 2-ՐԴ
Եթե նախկինում ամեն խոսքի գլուխ բոլորը օգտագործում էին '
-Պիտի ամեն ինչ անենք եվրաինտեգրման համար:
Հիմա դա կտրականապես անօգտագործելի է: Նախ'դա ցույց կտա, որ դուք քաղաքականապես դեռ չեք հասունացել, հնարավոր է դրանով խաչ քաշեք քաղաքական կարիերաներիդ վրա: Երկրորդը'խորհուրդ չի տրվում ,,եվրաինտեգրման,, փոխարեն ,,ռուսաինտեգրում,, օգտագործել ոչ միայն այն պատճառով, որ դա ականջի համար բարեհունչ չէ, այլև այդ հասկացությունը բոլորը չէ, որ հասկանում են և Հայաստանում և Ռուսաստանում:
Եվ այսպես հանրապետությունում բացվում է նոր բուհ: Նպատակը' պատրաստել երկրի կառավարման համար անհրաժեշտ կադրեր' երկրի ապագա նախագահներ, վարչապետներ, Ազգային ժողովի նախագահներ, դատախազներ, ոստիկանապետեր, ուժային և անուժ նախարարներ: Ֆինսա-տնտեսական ճգնաժամի պարտադրանքով ուսման տևողությունը չի կարող գերազանցել մեկ տարին: Հապաղումն'երկրորդ սերունդի բարեփոխումների և իշխանափոխության պատրաստվող երկրին կարող է ծանր վիճակի առջև կանգնեցնել:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Մասնավոր այս բուհում ընդունվում են այն դիմորդները, որոնց տարիքն երեսունը չի անցնում, ովքեր ինքնուրույն, առանց որևէ մեկի օժանդակության կարողանում են կապել իրենց փողկապները /վզկապները/, ունեն սեփական ֆիրմային ավտոմեքենա, նոուտբուկ / լեպթոփ/ և տիրապետում են Վոռդ, Էքզել ծրագրերին, ապրում են մայրաքաղաքի էլիտար թաղամասերից մեկում, ծնողները կամ հոպարներն ազատ ելումուտ ունեն պետական այն կառույցներում, որտեղ դիմորդը հետագայում աշխատելու հավակնություններ ունի:
Անգլերեն լեզվի իմացությունը' Թեյֆելի բալային համակարգի ամենացածր նիշի սահմաններում լիովին բավարարում է:
Հայոց լեզվի իմացությունը'այնքանով, որքանով: Որոշ բառեր հայերեն չիմանալու դեպքում, ազատորեն կարող են օգտագործել ռուսերեն, անգլերեն, անգամ ժարգոներեն: Օրինակ' համակարգիչին կարող են անվանել կոմպ, դավեր լարել' բոչկա գլորել, խառնակչություն սերմանել' մուտիլովկա անել և այլն: Սրանք հանրորեն ընդունված բառեր են, որոնց հայերեն տարբերակները գործածությունից վաղուց դուրս են մղվել:
Ցանկալի է դիմորդները ակնոցներ կրեն, ունենան թեթևակի բեղ-մորուս , սափրագլուխներն ավելի նախընտրելի են/սովորաբար դրանք ավելի պնդերես ու ամեն տեսակ թոհուբոհի դիմակայող են /:
Ընդունվողները խորանում են հետևյալ առարկաների և պրինցիպների մեջ'
Օտխոդ, պոդխոդ կ նաչալստվու,
Կոնֆլիկտային իրավիճակների հաղթահարում/ ռազբորկա, սխոտկա/
Մարտարվեստի ժամանակակից ձևեր /բազկամարտ, բռնցքամարտ/,
Վազք աստիճանավանդակներից վերև-ներքև,
Երաժշտական ընդունակությունների ստուգում/ դուդուկի տակ պար, opa gangnam style/
Ավարտողները ազատորեն օգտագործում են /հասկանալը պարտադիր չէ/ հետյալ բառային ֆոնդը
Գլոբալիզացիա
Դիվերսիֆիկացիա
Դիսպոզիցիա
Ինովացիա
Ռեցեզիա
Սելվեստր
Պոպուլիզմ
Կոնտենտ
Տրանշ, լոտ և ուրիշ բառեր, որոնց հայերեն օգտագործումն իրենց իմիջին մեծագույն վնասներ կարող են հասցնել:
Արտադրական պրակտիկան անցկացնում են ընտրությունների քարոզարշավներում' մտնելով տնից տուն, բակից բակ, թաղից թաղ, քաղաքից քաղաք' անձնագրավորելով կամ գույքագրելով ընտրողներին հուզող բոլոր խնդիրներն ու պահանջները: Այդ ընթացքում, որտեղ էլ որ մտնում են, իրենց ունկնդիրներին ու ակնդիրներին պիտի համոզեն, որ իրենցից առաջ և իրենցից հետո եկողները սուտ խոստումներ տվողներ են, իսկ ժողովրդի հոգսերն ու ցավերը, մատից փուշ հանողները միայն իրենք են, որ կան:
Արտադրական պրակտիկան անցնում է երկու շրջափուլով: Առաջին շրջափուլում պիտի ապացուցվի, որ գործող իշխանություններն անթերի ու անարատ են, ոնց որ մայիսոցվա արդար , հալած յուղ, և եթե նրանք չեն կարողացել որոշ հարցեր լուծել, ապա մեղավորն ոչ թե իրենք են եղել, այլ օբյեկտիվ պատճառները
Երկրորդ շրջափուլում պիտի խորացնեն իրենց գիտելիքներն և համոզմունքներն այն բանում, որ գործող իշխանություններն ապիկարներ են կամ խաժամուժներ, որոնց քոքը կտրելուց հետո միայն երկրում կարգուկանոն կմտնի:
Այս շրջափուլերը անցնելուց հետո պատրաստում են դիպլոմային աշխատանք, որտեղ կարմիր թելի նման պիտի անցնի այն գաղափարը, որ այս քաղաքի /այս երկիրի/ իշխանությունը իրենք ոչ մեկին ոչ մի դեպքում չեն զիջելու:
Սովորողները Ազգային Ժողովում արտադրական պրակտիկա անցնելիս կարող են օգտվել պատգամավորների համար նախատեսված սնունդի բլոկի էժանագին և բարձրորակ ճաշերից: Արձակուրդներին կմասնակցեն Բազեների համար կազմակերպվող հավաքներին:
Սովորողների ուսման վարձը գանձվում է աշխատանքի անցնելուց հետո' բոնուսային համակարգով. որքան բարձր է ավարտելուց հետո ստացած պաշտոնը, այնքան մեծ են սպասվելիքները:
Սոցիալապես անապահով խավի և ազատամարտիկների ընտանիքի անդամները կարող են ընդունվել , եթե ներկայացնեն համապատասխան երաշխավորագրեր , գործուղման թերթիկներ վարչակառավարչական ապարատի բաժիններից կամ ունենան առնվազն տաս տարուց ոչ պակաս աշխատանքի փորձ կառավարման բարձրագույն օղակներում:
Բուհի հասցեն առայժմ որոշված չէ, մեզ կարող եք հանդիպել կառավարական շենքերի միջանցքներում, շքամուտքերից ներսուդուրս անելիս:
Շուտով ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ մեր գովազդային արշավի ընթացքում:
Հավատացեք և վստահեք մեզ: Մեր նշանաբանն է',,Մենք կոչված ենք ծառայելու երկրի ապագան հուսալի ձեռքերում պահելու ազգանվեր գործին,,:
Մն. Հարությունյան
լրագրող

 

Մնացական Հարությունյան. ֆեյսբուք

դիտվել է 15687 անգամ
Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan