Վարդենյաց լեռնանցքը ձնաբքի պատճառով փակ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է (առկա է ձնաբուք):
Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ հատվածը (առկա է բուք), ինչպես նաև Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ միայն բեռնատարների համար:
Թալին-Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին առկա է մերկասառույց և բուք, իսկ Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում՝ միայն բուք:
Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Եղվարդ, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան քաղաքներում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» և «Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։