Անհայտ անձը Նիժնեկամսկի ոստիկանության բաժնի մոտ ոստիկանի է սպանել (տեսանյութ)
Ռուսաստանի Նիժնեկամսկ քաղաքի ոստիկանության վարչության շենքի մոտ անհայտ տղամարդը դանակով հարձակվել է համայնքային ոստիկանի վրա և մի քանի հարված հասցրել: Մոտակայքում գտնվող երկրորդ ոստիկանը ստիպված է եղել կրակ բաց, որի արդյունքում հարձակում գործած անձը տեղում սպանվել է:
Վնասվածքներ ստացած ոստիկանը մահացել է շտապօգնության մեքենայում: Այս առթիվ քաղաքային իշխանությունները որոշել են ուժեղացնել փողոցներում անվտանգության միջոցները: Վերջին տվյալներով, հարձակում գործած տղամարդը մեկուսարանից փախուստի էր դիմել, սակայն տեղի իրավապահ մարմիններն առայժմ չեն հաստատում այդ տեղեկությունը:
Մանրամասները՝ տեսանյութում.