Ինչ ծրագրեր են նախատեսվում Երևանի բյուջեի ավելացված գումարներով
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր facebook-ի էջում` նշելով, որ Երևանի բյուջեն ավելանում է 10 միլիարդով:
«Եթե կհիշեք, անցած դեկտեմբերին, երբ Երևանի 2019-ի բյուջեն էր քննարկվում, կարծիքներ կային, որ այն համեստ է ու արագ զարգացման համար լավատեսություն չի ներշնչում:
Այն ժամանակ քաղաքապետարանի ֆինանսական բլոկի պատասխանատուներն ասում էին, որ բյուջեն տարվա ընթացքում լրամշակվելու է: Եվ ահա, այսօր Ավագանու հաստատմանն է ներկայացվել բյուջեի լրամշակված տարբերակը, համաձայն որի, բյուջեն կավելանա 10 մլրդ դրամով: Իսկ թե ինչ ծրագրեր են նախատեսվում ավելացված գումարներով, դիտեք տեսանյութում: