ԱԱԾ-ն երբեք այսքան մեծ վստահություն և աջակցություն չի ունեցել, որքան նոր Հայաստանում․ Վանեցյան
«Վերլուծելով արդեն նոր Հայաստանում ԱԱԾ գործունեության և դրա վերաբերյալ համապատասխան արձագանքները՝ կարող եմ արձանագրել, որ ծառայությունը թերևս երբեք այդպիսի մեծ վստահություն չի ունեցել և ժողովրդական աջակցություն չի վայելել», – Ազգային ժողովում ԱԱԾ կատարած աշխատանքների հաշվետվություն ներկայացնելիս ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա շեշտեց, որ դրա վկայությունն են ծառայությանն ուղղված դիմումների, բողոքների, հանրագրերի քանակները․ նա օրինակ բերեց, որ 2017 թվականին եղել է մոտ 1200 դիմում, իսկ 2018 թվականի մայիսից մինչև տարեվերջ՝ ավելի քան 4000 դիմում։