Օպերայի արտիստները կստանա՞ն Ազատության հրապարակի ավտոկայանատեղիից օգտվելու արտոնություն
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը մարտի 22-ին «Երևանի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» որոշման նախագծի քննարկման ժամանակ, դիմելով Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին, հետաքրքրվեց.
«Քանի որ ավտոկայանատեղին անմիջապես Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տակ է, այդտեղի արտիստների համար արտոնություններ լինելո՞ւ են, ամեն տարի եղել են՝ զեղչային համակարգեր և այլն»:
Փոխքաղաքապետը հայտնեց, որ դա կառավարչական պայմանագրով հետագայում ֆիքսվելիք դրույթ է, կարծում է՝ պետք է շարունակել նման արտոնություն տալ, քննարկել կառավարչի հետ: Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին նաև աբոնեմենտային որոշակի քարտերով օգտվելու հնարավորություն է տրվում: