2018-ի կառավարությունը պատասխանատու չէ մինչև հեղափոխությունը եղած կառավարության չարածների համար. Զեյնալյան
Կառավարության ծրագրի կատարողականում գրված է միայն ձեռքբերումների մասին, և խոսք չկա թերացումների կամ ձախողումների մասին: Այս մասին ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշեց ԼՀԿ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը:
«2018 թվականին ձևավորված կառավարությունը չի հասցրել իր ծրագիրն իրականացնել, որովհետև արտահերթ խորհրդարանական ընտրություններ են եղել: Այն գրված է եղել հնգամյա: 2018 թվականի կառավարությունը մեծ հաշվով պատասխանատու չէ մինչև հեղափոխությունը եղած կառավարության չարածների համար»,-ասաց նա:
Նա նշեց, որ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության ուղղությամբ ներառական եղանակով աշխատանքներ են տարվում, առաջիկայում այն կդրվի շրջանառության մեջ:
«Ապրիլին կլինեն աշխատանքային քննարկումներ, այնուհետև կդրվի քննարկման»,-ասաց նա: