Հայաստանի 7 մարզերում ձյուն է տեղում․ ԱԻՆ
Մարտի 17-ին ժամը 22:15-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Դիլիջանի ոլորանները փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը:
Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Շիրակի մարզի Թավշուտի, Վարդաղբյուրի, Մուսայելյանի և Սեպասարի տարածաշրջաններում բուք է, Սյունիքի մարզի «Մերու սար» կոչվող հատվածում մառախուղ է:
Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Թալին, Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան -«Զանգեր» հատվածում և Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մերու սար» կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: