Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն
Վլադիկավկազում հնչեց ՀՀ պետական օրհներգը՝ ի պատիվ Եվրոպայի 18-22 տարեկանների նորընծա չեմպիոն Անուշ Գրիգորյանի։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում։
Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթեց ռուս բռնցքամարտիկին և նվաճեց չեմպիոնի կոչումը: