Կապանի 44-ամյա բնակչի մոտ հայտնաբերել են թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու պարագաներ. (լուսանկարներ)
Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները մարտի 6-ին օպերատիվ տվյալներ ստանալով՝ պարզել են, որ Շղարշիկ բնակավայրում ոմն Ռոբերտ ապօրինի թմրամիջոցներ է պահում և օգտագործում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Կապանի ոստիկանները կարճ ժամանակում պարզել են, որ ոմն Ռոբերտը Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի բնակիչ՝ 44-ամյա Ռոբերտ Ք.-ն է։ Նույն օրը Շղարշիկ բնակավայր տանող ճանապարհին Կապանի ոստիկանները հայտնաբերել են Ռոբերտ Ք.-ին, որը փաստերի ճնշման տակ ոստիկաններին է ներկայացրել է իր կողմից օգագործվող հողամասի տնակում պահված 1 լիտր պլաստմասե շշի մեջ պատրասված թմրամիջոցի նմանվող սպիտականման հեղուկ զանգվածը։
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են նաև թմրամիջոցներ պատրաստելու և օգտագործելու համար նախատեսված պարագաներ։
Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։