Զոհրաբ Մնացականյանը Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման մասին (տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանին Արցախի Հանրապետության վերադարձը չի կարող այն փակուղի մտցնել: Այս մասին մարտի 15-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մենք չենք անելու որևէ բան, որը փակուղի է տանելու, որովհետև մենք մնում ենք գործընթացի խաղաղ կարգավորմանը հավատարիմ: Սա շատ էական հարց է, մենք շատ վճռական շարժվելու ենք այդ ուղղությամբ: Սա շատ սկզբունքային հարց է` ընդունելու, որ Լեռնային Ղարաբաղն ունի որոշիչ ձայն և ներգրավվածություն: Սա նորություն չէ, բայց դրան զուգահեռ, որպեսզի մենք արդյունավետ աշխատենք բանակցային գործընթացն առաջ տանելու ուղղությամբ, մեզ պետք է պրակտիկ առումով ընդունել, որ այդ որոշիչ ձայնի ու ներգրավվածության արտահայտումը պետք է»,- մանրամասնել է Զոհրաբ Մնացականյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: