Ապրիլյան պատերազմում զոհվածի ընտանիքին, ըստ փաստաթղթի, տրամադրել են 50 հազար դրամ, իրականում հատկացվել է 30 հազար. Լոռու մարզպետ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր facebook-ի էջում գրառում է կատարել և անդրադարձել մարզային նախկին իշխանության կողմից այսպես կոչված մարզպետի ֆոնդից սոցիալական աջակցություն ստացած անձանց ցուցակներին.
«Վերջերս դիմել էի Լոռու մարզային դատախազություն ուսումնասիրելու նախկին մարզային իշխանության կողմից այսպես կոչված մարզպետի ֆոնդից սոցիալական աջակցություն ստացած անձանց ցուցակները: Առաջին բացահայտումն արդեն արված է, հարուցված է քրեական գործ։ Նախկին իշխանության ներկայացուցիչները, պարզվում է, ապրիլյան պատերազմում զոհվածի ընտանիքին ըստ փաստաթղթի տրամադրել են 50.000 դրամ, իրականում, սակայն, հատկացվել է 30.000, ստորագրվել 50.000 դրամի դիմաց՝ կեղծելով զոհվածի հարազատի ստորագրությունը:
Նախորդ տարիներին Լոռու մարզպետի ֆոնդից սոցիալական աջակցություն ստացածների ցուցակների ուսումնասիրությունը շարունակվում է: Ավելի ուշ կներկայացնեմ անվանական, ընդգրկուն ու ամփոփ տեղեկատվություն հատկացված գումարների հասցեականության ու օրինականության մասին»: