Փելոսին մտադիր է Փենսին զրկել Կապիտոլիումի պատվավոր գրասենյակից
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների ղեկավար Նենսի Փելոսին մտադիր է փոխնախագահ Մայք Փենսին զրկել Կոնգրեսի պատվավոր գրասենյակից։ Այս մասին տեղեկացնում է Fox News-ը՝ հղում կատարելով Դեմոկրատական կուսակցության աղբյուրներին։
Ինչպես նշվում է, Փենսին 2017 թվականին տեղ էր հատկացվել Կապիտոլիումի առաջին հարկում։
«Նախկին փոխնախագահներից ոչ մեկն իր գրասենյակի համար տեղ չի ունեցել վերջին 25 տարիներին»,- ընդգծել է հեռուստաալիքի զրուցակիցը։
Ճշտվում է, որ այդ օֆիսը ներկա պահին չի օգտագործվում, տեղեկացնում է Gazeta-ն։