Պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդիպել է Ճամբարակի բնակիչների հետ. քննարկվել են համայնքի խնդիրներն ու սոցիալական բնույթի հարցեր. (լուսանկարներ)
Երեկ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը եղել է Գեղարքունիքի մարզում, հանդիպել Ճամբարակ քաղաքի բնակիչների հետ:
Հանդիպման եկած բնակիչները պատգամավորի հետ կիսվել են իրենց մտահոգող հարցերով, բարձրացրել համայնքի առջև ծառացած հիմնական և շուտափույթ լուծում պահանջող հարցերը: Բազմաթիվ բնակիչներ բարձրացրել են նաև սոցիալական բնույթի հարցեր:
Հատուկ ուշադրության է արժանացել անտառապահների բարձրացրած սանիտարական հատումների, անտառային թափուկները բնակչությանը տրամադրելու, քամատապալ ծառերի, ծառերի ապօրինի հատման, դրանց համար նախատեսվող տուգանքների և տույժերի հարցը: Հարցի լուծման համար կիրականացվեն բոլոր անհրաժեշտ քայլերը:
Հանդիպումների շարքը մեկնարկել է Ճամբարակից և լինելու է շարունակական, ընդգրկելով մարզի այլ քաղաքներ ու գյուղեր, նպատակ ունենալով ապահովել մշտական շփում բնակիչների հետ: