Facebook-ը դատական հայց է ներկայացրել ուկրաինացի երկու ծրագրավորողների դեմ
Facebook-ը դատական հայց է ներկայացրել ուկրաինացի երկու ծրագրավորողների դեմ` մեղադրելով նրանց օգտատերերի անձնական տվյալներ գողանալու և այդպիսով ընկերության վարկանիշին հարված հասցնելու մեջ:
Ըստ գործի նյութերի՝ Գլեբ Սլուչևսկին և Անդրեյ Գորբաչևը 2017- 2018 թվականներին գովազդել են թեստեր, որոնց մասնակցելու համար օգտատերերից կորզել են անձնական տվյալներ: Ընդհանուր առմամբ, խոսքը 63 հազար օգտատիրոջ մասին է: Նմանատիպ հայց Facebook-ը անցած շաբաթ ներկայացրել էր նաև չինական 4 ընկերությունների դեմ: Այս ընկերություններն էլ, ըստ հայցվորի, կեղծ օգտահաշիվներ են վաճառել օգտատերերին:
Ամենայն հավանականությամբ, երկու դեպքում էլ մեղադրվողները չեն ենթարկվի
պատասխանատվության, քանի որ գտնվում են ԱՄՆ սահմաններից դուրս: Ամեն
դեպքում, նման հայցերը թույլ են տալիս Facebook-ին պաշտպանվել և բարձրացնել
վարկանիշը՝ ապացուցելով, որ օգտատերերը ոչ թե ընկերության, այլ
ցանցահենների զոհ են դառնում: