ՆԱՏՕ-ն աջակցում է «Կանայք հանուն խաղաղության» հայաստանյան ծրագիրը. Ապատուրայ
Հայաստանը երկու հարցում գրավել է ՆԱՏՕ-ի ուշադրությունը` առաջինը պաշտպանական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարով, երկրորդը` «Կանայք հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրով: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատույկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
Ապատուրայն ասաց, որ ՆԱՏՕ-ն ու քարտուղարի երկու հատուկ ներկայացուցիչ, որոնցից մեկն ինքն է, մյուսն էլ զբաղվում է կանանց ու խաղաղության հարցերով, և այդ ներկայացուցիչն այս օրերին նույնպես ժամանելու է Հայաստան: