2018-ի հոկտեմբեր-դեկտեմբերին 230 սիրիահայ ստացել է ՀՀ անձնագիր
Հայաստանի արտգործնախարարության առաջարկով կառավարությունն այսօր մոտ 13 միլիոն դրամ տրամադրեց ԱԳՆ-ին՝ Սիրիայում տրված անձնագրերի համար քաղաքացիների փոխարեն վճարումները կատարելու համար։ Այս մասին հայտնի է դառնում կառավարության չզեկուցված, բայց ընդունված որոշումներից մեկով։
Դրա հիմնավորումից հայտնի է դառնում, որ 2018 թվականի վերջին եռամսյակում՝ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, Սիրիայում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների օգնությամբ առաջին անգամ Հայաստանի անձնագիր (քաղաքացիություն) է ստացել 228 մարդ` հետևյալ բաշխմամբ․
1.Սիրիայում ՀՀ դեսպանություն (Դամասկոս) – 53 սիրիահայ,
2.Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն – 175 սիրիահայ։