Լանսարոտե կղզու օդանավակայանում աշխարհում ամենամեծ փազլն են հավաքել
Իսպանական Լանսարոտե կղզու (Կանարյան կղզիների ինքնավար ընկերակցություն) օդանավակայանում հավաքել են աշխարհում ամենամեծ փազլը։ Այս մասին տեղեկացրել են Պիրենեյան թագավորության Օդանվակայանների պետական վարչությունում (AENA), հաղորդում էՏԱՍՍ-ը։
Գերատեսչության տվյալներով՝ փազլը կարելի է տեսնել երկրորդ տերմինալի
ցուցասրահում։ Խճանկարը բաղկացած է 45,5 հազար փայտե դրվագներից։ Հավաքովի
նկարը ներկայացնում է կղզու տարբեր բնանկարների 91 լուսանկար։
Փազլի հավաքմանը մասնակցել է 75 մարդ։ Բացմանը ներկա են եղել Լանսարոտեի
օդանավակայանի տնօրեն Խուան Կառլոս Պեգը եւ տեղի իշխանությունների
ներկայացուցիչները։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին Օդանավակայանների պետական
վարչությունում, 2018-ին Իսպանիայի գլխավոր օդանավակայանները ռեկորդային
թվով ուղեւորներ են ընդունել։ AENA-ի ընդհանուր ուղեւորահոսքը գերազանցել է
263,7 մլն մարդը, ինչը 5,8 տոկոսով ավելի է 2017 թվականի ցուցանիշից։
Լանսարոտեի օդանավակայանի ծառայություններից օգտվել է ավելի քան 7,3 մլն
ճանապարհորդ։ Այսպիսով, կանարյան այս օդանավակայանը ուղեւորների թվով
տասներորդ տեղն է գրավել իսպանական ցանցում։