Թալանել են Արագածոտնի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետի տունը
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 21-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Հայտնի է, որ ժամը 22:30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Աշտարակ քաղաքում բնակվող 51-ամյա Կարեն Սիմոնյանը և հայտնել, որ նույն օրը`ժամը 08։30-ից մինչև ժամը 22։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք մտել են Աշտարակ քաղաքի Ղ. Փարպեցու փողոցի վրա գտնվող իր տուն և այնտեղից հափշտակել ոսկե զարդեր և գումար։
Աղբյուրը հայտնում է, որ գողը կամ գողերը տուն են մտել երկրորդ հարկի պատուհանից: Սիմոնյանը աշխատում է Արագածոտնի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։