Հզոր երկրաշարժ Էկվադորում
Էկվադորի արեւելքում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, տեղեկացնում է Ria novosti-ն՝ հղում կատարելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը (USGS)։
Ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով ժամը 10.17-ին, Էկվադորի Պալորա քաղաքից 132 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 152 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան։